Աշտարակի խճուղում Mercedes-Benz Sprinter-ը բախվել է բեռնատարին. կան տուժածներ և արգելափակվածներ

Հունիսի 13-ին` ժամը 06։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ Mercedes-Benz Sprinter մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ZIL մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ռ․ Ի)

Ըստ նախնական տվյալների կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։

Related posts

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը