Աշխատանքներ կատարելիս տրակտորը կողաշրջվել է

Մայիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ «JCB» մակնիշի տրակտորը աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է և առկա է եղել դիզվառելիքի արտահոսք: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ իրականացրել են վառելիքի տեղափոխում այլ տարրա:

Կողաշրջման հետևանքով փլուզվել է ճանապարհի մոտ 50 քառակուսի մետր հենապատը: Տեղում պարեկները պարզել են, որ այն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Հարությունյանը:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր