Աշխատանք՝ զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին

ՀՀ աշխատգանքի և սոցիալական հարցերի նախարարությունից իրազեկում են՝ եթե անցել եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն (զորացրվել եք 2020 թվականից հետո) և ունեք աշխատանքի կամ վերապատրաստման կարիք, ապա կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 14 31 հեռախոսահամարով, կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Մասնագետները կներկայացնեն Ձեզ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները, և դրանց համապատասխանելու դեպքում՝ Դուք կընդգրկվեք ծրագրում։

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել