Աշակերտը «դիմային շրջանի, փափուկ հյուսվածքների վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր նորք վարչական շրջանի դպրոցներից մեկում դեմքին բռունցքով հարված ստանալու հետևանքով «դիմային շրջանի, փափուկ հյուսվածքների վնասվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 14-ամյա տղա է։Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում թիվ 1 դպրոցում նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ, ազգությամբ արաբ 14-ամյա տղան  վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է աշակերտի դեմքին, ինչի հետևանքով նրա ակնոցը կոտրվել է և վնասել աչքը: Տեղում վիրավորի ծնողները ոստիկաններին հայտնել են, որ իրենք բողոք չունեն, միայն պահանջում են կոտրված ակնոցի գումարը՝ 35 հազար դրամի չափով:Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում