ԱՆ պարզաբանումը` կապված Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների շուրջ հնչող մեկնաբանությունների հետ

ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ` արձագանքելով Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրություններին հաջորդած մեկնաբանություններին:

Դրանում ասված է.

«Լրատվամիջոցներին հորդորում ենք այլ կերպ չմեկնաբանել հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները և առողջապահության նախարարության գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո։ Հայտնում ենք, որ 5,1 մլրդ դրամի չափով Քովիդի ծախսերը վերաբերում են 2021 թվականի նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին, որոնց համար 2021 թվականին ֆինանսական միջոցներ չեն հատկացվել։

Ֆինանսական միջոցներ հատկացվել են 2022 թվականի ընթացքում։ Վճարումները կատարվել են ներկայացված կատարողականների չափով ` ՀՀ Կառավարության որոշումով սահմանված կարգով։ Նույնը վերաբերում է 32,2 մլն դրամ և 88, 2 մլն դրամ գումարներին։

Մնացած կետերի մասով նշենք, որ կատարողականների ընդունումն իրականացվել է փաստացի կատարողականների հիման վրա և համապատասխանել է փաստացի ներկայացված հաշիվ ապրանքագրերին։

Հաշվապահական ծրագրի ապահովումը գտնվում է ներդրման և ծրագրային ապահովման փուլում, իսկ ինչ վերաբերում է լրավճարներին, ապա վերջիններս արտացոլվում են բժշկական հաստատությունների կողմից ներկայացված հաշիվներով։ Իսկ հաշվեքննիչ պալատին չտրամադրելը պայմանավորված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջով»։

Related posts

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը՝ Գորիսում

Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում