Անցկացվեց Գյումրու գեղարվեստական մարմնամարզության բաց առաջնությունը

Գյումրու մարմնամարզական մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց քաղաքի գեղարվեստական մարմնամարզության բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ մայրաքաղաքի մի շարք մարզադպրոցների ու Վանաձորի մարզուհիները:
12 տարիքային խմբերից 8-ում հաղթանակ տարան հյուրընկալողները, իսկ Երեւանի Կենտրոն մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Սեդա Իորդանյանի սաներ Սոֆյա Թարախջյանը եւ Էլինա Հավեյանը նույնպես անմասն չմնացին բարձր հարգի մրցանակներից, դե իսկ մրցումների հայտնությունը դարձավ 6-ամյա Էլեն Մալխասյանը: Այս մարզուհին հանդես եկավ առանց գործիքների ծրագրով ու ցույց տվեց տարիքին ոչ բնորոշ հագեցված կատարում՝ քաղելով ներկաների ծափերը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին