Անվտանգության երաշխիքների համակարգի ներդրման դեպքում Կիևը կհամաձայնի չեզոք կարգավիճակին. Արախամիա

Ռուսական կողմի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան հայտնել է, որ Կիևը Ռուսաստանին առաջարկել է ստեղծել անվտանգության երաշխիքների նոր համակարգ։

«Ռուսաստանը և Ուկրաինան չկարողացան համաձայնության գալ անվտանգության երաշխիքների շուրջ, սակայն քննարկումները շարունակվելու են։ Երաշխավորների դերում տեսնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Լեհաստանին և Իսրայելին։ Եթե այլ երկրներ ցանկանում են մասնակցել՝ խնդիր չկա»,- ասել է Արախամիան։

Նրա խոսքով՝ կողմերի միջև հնարավոր համաձայնագիրը պետք է պաշտպանի Ուկրաինան ցանկացած հարձակումից։ Իսկ եթե նման բան տեղի ունենա, ապա երաշխավոր երկրները պարտավոր են եռօրյա ժամկետում ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։

«Եթե մեզ հաջողվի համաձայնության գալ այս հիմնական կետերի շուրջ, Ուկրաինան նույն օրը կստորագրի համաձայնագիրը և կհամաձայնի չեզոք կարգավիճակին»,- հավելել է Արախամիան՝ շեշտելով, որ Ուկրաինան հրաժարվել է ՆԱՏՕ-ին միանալու մտքից, սակայն չի հրաժարվի Եվրամիությունից։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ