Անվտանգության երաշխիքները չեն նշանակում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայում Ուկրաինայում. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի առաջարկած անվտանգության երաշխիքները չեն ենթադրում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում Ուկրաինայում որևէ պետության հնարավոր հարձակման դեպքում:

«Ներկայումս մեզ ցուցաբերվող օգնության և անվտանգության երաշխիքների միջև տարբերությունն այն է, որ անվտանգության երաշխիքները փաստաթուղթ է, որը պետք է ստորագրեն համապատասխան պետությունները: Այդ երաշխիքները կարող են տարբեր լինել՝ ֆինանսական միջոցներ, սպառազինություն, պատժամիջոցներ, անվտանգության քաղաքական երաշխիքներ, հումանիտար աջակցություն»,- ասել է Զելենսկին BBC-ի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Կիևը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ի երկրներից քաղաքացիական անձինք կամ զինվորականներ կռվեն ուկրաինական հողում. խոսքն Ուկրաինայի համար «միասնական չափանիշների և փաթեթի մասին է», քանի դեռ երկիրը ՆԱՏՕ-ի կազմում չէ։

Սեպտեմբերի 13-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակը հրապարակել էր «Կիևի անվտանգության համաձայնագրի» նախագիծը, որը ենթադրում է միջազգային երաշխիքներ Կիևին։ Մեկնաբանելով այդ փաստաթուղթը՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կարող է տալ միայն երկրի ղեկավարությունը:

Related posts

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Արթուր Մնոյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ