«Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» կայքէջը կեղծ է. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ համացանցում «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ է տարածվել, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։

«Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։

Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Related posts

Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ

Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին