Աննա Վարդապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Վարդապետյանին վարչապետի օգնականի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Աննա Վարդապետյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-ից ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ:

Հիշեցնենք՝ Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Նորընտիր գլխավոր դատախազը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նիստում տված երդմամբ: Այդ օրը ավարտվում է գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:

Related posts

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր

«Իրավիճակը վերահսկողության տակ է». ՌԴ իշխանությունները՝ Սիբիրում ժանտախտի բռնկման մասին հաղորդագրություններից հետո

Խուդաթյանը Թուրքիայի պատվիրակության հետ քննարկել է Գյումրի – Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները