Աննա Հակոբյանն այցելել է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանի «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ։ Սոֆիա Անտիպոլիս հիմնադրամի տնօրեն Ֆիլիպ Մարիանին և նախագահ Ժան-Պիեռ Մասկարելլին շնորհակալություն են հայտնել Աննա Հակոբյանին այցելության համար և նրան ներկայացրել տեխնոպարկի հաջողության պատմությունը։

Մարիանիի խոսքով՝ 1969 թ. ֆրանսիացի սենատոր Պիեռ Լաֆֆիտի կողմից նախագծված գիտական կենտրոնը այսօր դարձել է 40 հազար աշխատատեղ ապահովող տեխնոպարկ, որտեղ գործունեություն են ծավալում շուրջ 2500 ընկերություններ։

Աննա Հակոբյանի հետ զրույցում հիմնադրամի տնօրենը հույս է հայտնել, որ կկարողանան Հայաստանի և հայաստանյան գիտաարտադրական խոշոր ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության եզրեր գտնել։

Related posts

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

Երկարագուլպա Պեպպին Գյումրիում. ամառվա ամենագունեղ թատերական արկածը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի նախագահն ու Պակիստանի վարչապետը