Աննա Հակոբյանը հանդիպել է «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ուղիները

Այսօր «Եվրասիա» հիմնադրամի Վաշինգտոնի գրասենյակում հանդիպեցի հիմնադրամի ավագ տնօրեն Հրաչյա Թոփալյանի և ավագ փոխնախագահ Ռոբ Օ’Դոնովանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչներից մեկին Հայաստան հրավիրելու հարցը` որպես բանախոս «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում նախատեսվող «TED formatted, in-depth talks» հանդիպումների շարքում»,- գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է