Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ քաղաք Նիցցա: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Վարչապետի տիկինն այսօր մասնակցելու է Պարսամյան վարժարանի 35-ամյակի հանդիսությանը: Այցի ընթացքում Աննա Հակոբյանն ունենալու է պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ ոչ միայն Նիցցա, այլ նաև Մոնակո և Կանն քաղաքներում:

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ