Անմիջական ու բովանդակալից հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներում. Արտակ Բեգլարյան

Երեկ անմիջական ու բովանդակալից հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Այստեղ նախատեսվում են դպրոցաշինության և ճանապարհաշինության պետական ծրագրեր, ինչպես նաև բնակիչների կյանքի որակի շարունակական բարձրացման համար անհրաժեշտ այլ միջոցառումներ:
Առաջնագծամերձ այս համայնքներում ևս մեկ անգամ ընդգծել եմ՝ կառավարությունը, ռուս խաղաղապահ զորակազմի օժանդակությամբ, անում և անելու է հնարավորը՝ մեր քաղաքացիների խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովման համար:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով առկա բարդ մարտահրավերները՝ անհրաժեշտ է համազգային համախմբում և Արցախի բոլոր բնակիչների մասնակցությունը հայրենիքի պաշտպանունակության շարունակական բարձրացման գործին»,- նշված է գրառման մեջ:

Related posts

Ադրբեջանում «1 ազգ, 2 պետություն» լոզունգը պետական մակարդակով հանվել է շրջանառությունից

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

Քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ