Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևան քաղաքում hունիսի 13-ի ցերեկը, 14-ին երեկոյան ժամերին, 15-16-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 13-ին և 18-ին կեսօրից հետո, 14-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4, 16-ին կնվազի 4-6 աստիճանով։

Related posts

Վնասված տանիքներ, տապալված ծառեր․ որոշ մարզերում գրանցվել են քամու հետևանքով արտակարգ դեպքեր

Որդին տանիքից մորը ցած է նետել, ապա ինքն է ցած նետվել

Գյումրին հորդառատ անձրևից հետո. լուսանկարներ