Անձրևաջրերը ողողել են Թուրքիայի Փենդիքի շրջանում գտնվող մետրոյի կայարանը (Լուսանկարներ)

Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:

Մի շարք շրջաններում փողոցներն ու պողոտաները վերածվել են «լճերի», ինչի հետևանքով էլ ջրերը հասել են քաղաքների և շրջանների մետրոներին:

Ստամբուլի Փենդիքի շրջանում գտնվող Ֆևզի Չաքմաք-հիվանդանոց կայարանը ամբողջությամբ ողողված է անձրևաջրերով:

Կայարանը վերագործարկելու համար համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում:


Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները