Անձնական խուզարկությամբ տղամարդկանց մոտ հայտնաբերվել են հոգեմետ հաբեր

Քրեական ոտիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 12-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, մայրաքաղաքի Ռոստովյան փողոցում ձերբակալել և համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ 42-ամյա մի տղամարդու:

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նույն օրը նույն կասկածանքով քրեական ոստկանները ձերբակալել են Սարի թաղի բնակիչ 51-ամյա մի տղամարդու և, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխել Էրեբունու բաժին:

Անձնական խուզարկությամբ 42-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ 87 հաբ, իսկ 51-ամյա տղամարդու մոտ` 7 հաբ:

Նույն օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձառնվել է քրեական վարույթ: Երկուսն էլ ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են:

Related posts

Կայացավ Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Որպես նախարար՝ Արծվիկ Մինասյանը պարտավոր էր անել մի քայլ. ՀՀ գլխավոր դատախազն արձագանքեց պատգամավորին