Անհրաժեշտ է զուգահեռաբար օգտագործել Աղդամ (Ակնա) – Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհները. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է «անջատողականություն հրահրելու» (չակերտները՝ Tert.am) համար՝ «թույլ չտալով ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին նա հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Շպոլյարիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Кавказское бюро-ն։

Բայրամովի խոսքով՝ շրջափակման մասին Հայաստանի հայտարարությունները «անհիմն են» (չակերտները՝ Tert.am) և որ ներկայում Լաչինի միջանցքով երկու ուղղությունով ապահովված է հայազգի բնակիչների ամենօրյա երթևեկությունը։

Նա Երևանին մեղադրել է «պայմանավորվածությունները չկատարելու» (չակերտները՝ Tert.am) համար:

«Անհրաժեշտ է զուգահեռաբար օգտագործել Աղդամ (Ակնա) – Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհները՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և Ադրբեջանի օրենսդրության և համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ հայազգի բնակիչների կարիքները բավարարելու համար», – ասել է Բայրամով:

Related posts

Տարեց ընտրողները հաճախ օգնության կարիք ունեն․ ինչ իրավիճակ է 31/55 ընտրատեղամասում

31/56 ընտրատեղամասում է քվեարկել նաև պատգամավորի թեկնածու Նազելի Բաղդասարյանը

Մի շարք ընտրողների ընտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել