Անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել Արցախին միջազգային հումանիտար աջակցության մշտական առաքելության հիմնման աշխատանքներին

Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երկու օր առաջ ԱՄՆ կառավարության առանձին գործակալությունների, ԱՄՆ հայկական, հունական, հրեական լոբբիստական խոշորագույն կազմակերպությունների հետ մեկնարկեցինք դեպի Արցախ ԱՄՆ հումանիտար օդային բեռնափոխադրում իրականացնելու առաջարկս: ԱՄՆ-ը այդպիսի առաքելության հարուստ փորձ ունի Սիրիայում, Սուդանում Լիբիայում:

Կարծում եմ՝ հակամարտութան բոլոր կողմերն են հասկանում, թե ԱՄՆ հումանիտար ռազմական ինքնաթիռի հայտնվելը Ստեփանակերտում ինչ խնդիր կլուծի և ինչպես կփոխի ռեգիոնալ աշխարհաքաղաքական դասավորությունն ու ազդեցության գոտիները:

Լաչինի միջանցքը այսօր կվերաբացվի թե ոչ անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել Արցախին միջազգային հումանիտար աջակցության մշտական առաքելության հիմնման աշխատաքներին:

Դրանում պետք է ներգրավված լինեն պետական և և ոչ պետական գործակալություններ և կազմակերպություններ:

Related posts

Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների՝ առանց նախապայմանների. Մեդինսկի