Անհրաժե՞շտ է արդյոք անվանափոխել Գյումրին

Շիրակի մարզկենտրոն Գյումրին ունի բազմադարյա պատմություն: Գյումրին իր վարք ու բարքով, սովորույթներով եւ մշակույթով հիացրել ու շարունակում է հիացնել ոչ միայն հայաստանաբնակներին, այլ նաեւ օտարերկրացիներին: Քաղաքի ստեղծման պատմությունը , գյումրեցու անցած արահետը այսօր էլ շատերին է հետաքրքրում: Պատմաբան Գրիգոր Աղանյանի կարծիքով՝ ներկայում սխալ է քաղաքին Գյումրի անվանելը:

Պատմաբանի ներկայացմամբ՝ ժամանակին Գյումրին հայտնի էր ոչ միայն իր մշակութային անցուդարձով, արհեստներով, այլ նաեւ խոշոր առեւտրային քաղաք է եղել: Գյումրեցի առեւտրականներին է պատկանել Կողբի հանքի աղի կապալը: Արհեստավորների, առեւտրականների միջոցներով, հարկերի հաշվին պահվել են որբանոցներ, դպրոցներ: Քաղաքում ժամանակին եղել են 108 արհեստ եւ զբաղմունք:

Related posts

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը