Անհնազանդության ակցիաներ Երևանի տարբեր հատվածներում

Ընդդիմությունը մայիսի 6-ին շարունակել է քաղաքացիական անհնազանդության ակցիաները Երեւանի տարբեր հատվածներում: Ընդդիմադիրները Ժամը 12:00-ին Ֆրանսիայի հրապարակից 4 տարբեր ուղղություններով երթեր են սկսել: Երթերի ընթացքում տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել:

Մայրաքաղաքում եւ հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ժամը 14:00-ի դրությամբ կա 48 բերման ենթարկված:
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանությունը բերման է ենթարկել նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Ոստիկանությունից նշեցին, որ առանձին անձանց բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում:

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ