Անհայտ կրոնական արմատական խմբավորումներ հարձակվել և շրջափակել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը

Օգոստոսի 4-ին անհայտ կրոնական արմատական խմբավորումներ հարձակվել և շրջափակել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը: Վերջիններս ներխուժել են դեսպանության շենք` ճանապարհին կրակի ու սրի բաժին դարձնելով ամեն ինչ:

Հարձակվողները իջեցրել են Ադրբեջանի դրոշն ու կրոնական պաստառներ կախել: Ադրբեջանցի դիվանագետները փրկվել են միայն բրիտանական ոստիկանության միջամտության շնորհիվ. շենք ներխուժած մոլեռանդներին դուրս են հանել և ձերբակալել:

Ադրբեջանի ԱԳՆ-ն այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել և դատապարտել տեղի ունեցածը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա ծայրահեղական կազմակերպությունը:

Related posts

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար