Անկարան վճռական քայլեր է ակնկալում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացում. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով ԵՄ ինտեգրման, ռուս-ուկրաինական հակամարտության, Գազայի իրավիճակի հարցերի վերաբերյալ:

Թուրքիայի համար շարունակում է առաջնային լինել եվրաինտեգրման հարցը: Ըստ Ֆիդանի՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան վճռական քայլեր է ակնկալում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացում։ «Մենք բազմիցս ասել ենք` պահն է, որ Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները զարգանան՝ հաշվի առնելով երկարաժամկետ ընդհանուր շահերը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտահայտել է այս հարցում իր քաղաքական կամքը»,- ընդգծել է արտգործնախարարը:

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, ապա Հաքան Ֆիդանն ընդունել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում որոշակի դժվարություններ կան:

Արտգործնախարարն ընդգծել է հակամարտող կողմերի միջև արդար և երկարատև խաղաղության կարևորությունը։ «Անկարան կշարունակի նպաստել բանակցություններին»,- հավելել է դիվանագետը։

Ֆիդանն անդրադարձել է Գազայի հատվածում իրավիճակին, տեղեկացրել, որ Ստամբուլում նոյեմբերի 3-ին նախատեսված է հրադադարի հարցով հերթական հանդիպումը:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ