Անկարան պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպումներ կազմակերպել. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ հացահատիկի գործարքի հաջողությունը կարող է վստահության մթնոլորտ ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ինչը կնպաստի կրակի դադարեցմանը և ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը:

Նրա խոսքով՝ հացահատիկային գործարքի կնքումը վերացրել է ոչ միայն Ուկրաինայից, այլև Ռուսաստանից հացահատիկի արտահանման արգելքը:

«Մենք հույս ունենք, որ հացահատիկի արտահանումը կիրականացվի առանց խափանումների։ Կարևոր է, որ այն հասցվի այն երկրներին, որոնք դրա կարիքը ունեն. դրան կհետևի Ստամբուլի համակարգող կենտրոնը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ջանքեր գործադրել հակամարտության լուծման համար, այդ թվում՝ իր տարածքը տրամադրել Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած մակարդակով հանդիպումների համար:

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը