Անկարան չի ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի, Խերոսնի և Զապորոժիեի միացումը Ռուսաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Անկարան չի կարող ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացումը Ռուսաստանի Դաշնությանը։

«Այս որոշումը միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում է, և չի կարող ընդունվել մեր կողմից»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն վերահաստատել է իր աջակցությունը հակամարտության  կարգավորմանը և  բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու ջանքերին:

Հոկտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաև  Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարները համաձայնագրեր են ստորագրել Ռուսաստանին միանալու մասին:

Related posts

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս․ Նիկոլ Փաշինյան

Նոր Արմավիր գյուղում մեքենաներ են բախվել, տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն․ կան տուժածներ