Անկարայի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճկների վարչության (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 18-ի առավոտյան Անկարայի Կայաշ թաղամասի տեխնիկայի և քիմիական նյութերի արտադրությամբ զբաղվող գործարանում (MKE) պայթյուն է տեղի ունեցել:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը հասել է նաև անտառածածկ տարածքներին, ինչն էլ հրշեջներին մարել դեռևս չի հաջողվում:

Հաղորդվում է նաև, որ պայթյունից տուժել է գործարանի քիմիական բլոկը, որտեղ էլ փոքր պայթյուններն այս պահի դրությամբ շարունակվում են: Այդ իսկ պատճառով տարվող անվտանգային աշխատանքներին ներգարվվել են նաև AFAD-ի քիմիական և բիոլոգիական ռադիացիայի ու միջուկային ստորաբաժանումները:

Տեղում աշխատանքներ են տանում նաև ոստիկանության, փրկարարական, և «112» արագ արձագանքման ծառայության ջոկատները:

Գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառները բացահայտելու նպատակով տարվում է հետաքննություն: Կա 4 տուժած:

Նշենք, որ պայթյունի անվտանգային նկատառումներից ելնելով տարհանվել են գործարանի բոլոր աշխատակիցներն ու հարակից տարածքներում բնակվող մարդիկ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ