«Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են Գյումրու 31/37 տեղամասից. դաշինքը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են Գյումրու 31/37 տեղամասից այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է պրոակտիվ կերպով ընտրողներին օգնող չառաջարկել։ Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Դրանով կատարվել են Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտորդի գործունեության խոչնդոտում), և, հավանաբար, 215-րդ հոդվածի 2-րդ մասով (Քվեարկության գաղտնիության խախտում) նախատեսված արարքներ։

Այժմ պատրաստում ենք հանցագործության մասին հաղորդումը, քիչ անց կներկայացնենք դատախազություն»,- տեղեկացրել է նա։

Related posts

ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ Կառավարության աջակցության ծրագրով գործուղվել է մարզեր

Արմեն Գրիգորյանը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան