Անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ

Նոյեմբերի 2-ին անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը և նշել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը արդեն այսօր տվել է հաղորդում հանցագործության մասին։

«Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ։ Վարորդը ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ ինքը չի երթևեկում։ Դրանից հետո ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ վարորդի նկատմամբ՝ դրանք ուղեկցելով հայհոյանքներով, սպառնացել և փորձել վնասել համայնքային գույքը։ Տեսնելով վարորդի սառը վերաբերմունքը և հորդորը՝ պարզապես իջնել տրանսպորտային միջոցից, ուղևորը զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ վարորդը իրեն առևանգել է, հնչեցրել սպառնալիքներ և հարվածել։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը արդեն այսօր տվել է հաղորդում հանցագործության մասին, իսկ ավտոբուսի տեսախցիկները ըստ պատշաճի պատրաստ են տրամադրվելու քննությունն իրականացնող մարմնին։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն երթևեկությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած դեպք»,- ասված է գրառման մեջ։

Related posts

Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան