Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Ա․Թ.-ի կողմից  պետական դավաճանություն և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա․Մ․-ի կողմից պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:

ՀՀ ՔԿ-ի փոխանցմամբ՝ Ա.Թ.-ի (Անդրանիկ Թևանյան-խմբ.) և Ա.Մ.-ի (Արեգնազ Մանուկյան-խմբ.) վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել