Անդալուսիայի խորհրդարանում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ՝ Անդալուսիայի խորհրդարանում այսօրվանից բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես։

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի և Անդալուսիայի խորհրդարանի նախագահ Մարտա Բոսկետ Ասնարի մասնակցությամբ։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Անդալուսիայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մարիա Էսպերանսա Օնյա Սևիյան, տարբեր քաղաքական խմբակցություններ ներկայացնող մի շարք պատգամավորներ, լրագրողներ, Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ալբերտո Բենիտո Գարսիան և հայ համայնքի ներկայացուցիչները։

Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը Անդալուսիայի խորհրդարանում ներկայացված է լինելու երկու շաբաթ։

 

Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ՝ Անդալուսիայի խորհրդարանում այսօրվանից բացվել է Հայոց ցեղասպանությանը…

Опубликовано Embajada de Armenia en España-Իսպանիայում Հայաստանի դեսպանություն Вторник, 11 мая 2021 г.

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը