Անգելա Մերկելի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով: Հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Մերկելի խոսքով ՝ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է «լուրջ մարտահրավերների և անորոշությունների» շրջանում։ «COVID-19-ի համավարակը մեզանից աննախադեպ միջոցներ է պահանջում։ Գերմանիան ՝ որպես հուսալի գործընկեր, պատրաստ է այսուհետև ևս ուղեկցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին», – նշել է Գերմանիայի կանցլերը։ Անգելա Մերկելը հավելել է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Related posts

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Փարիզում շոգի պատճառով արգելվել է հասարակական վայրերում ալկոհոլ օգտագործել