Անահիտ Ավանեսյանը՝ զոհված զինծառայողների աճյունների հուղարկավորության մասին

Դեռևս կան դեպքեր, երբ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերը նույնականացվել են, ինքնությունը հաստատվել է նաև այլ երկրում կրկնակի նույնականացմամբ, բայց հարազատները չեն վերցնում աճյունները և չեն հուղարկավորում՝ այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Պաշտոնյան անդրադարձել է նաև դիերը պահելու ժամկետներին, պետության կողմից հուղարկավորություն կազմակերպելու հնարավորությանը:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) – Մինչև այս պահը թե՛ Հոլանդիա, թե՛ Մոսկվա, Վրաստան, Գերմանիա ու էլի մի շարք երկրներ կրկնակի, եռակի փորձաքննությունների ուղարկվել են նմուշները, և դրանք բոլորը 100 տոկոսով համապատասխանել են Հայաստանում տրված արդյունքներին:

Կառավարությունը անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսը անցնելու և, ի վերջո, որոշում կայացնելու, հուղարկավորելու, բայց մյուս կողմից էլ՝ մենք հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակի ընթացքում պետք է անդրադառնանք այս հարցին և հուղարկավորենք: Նորից պիտի կրկնեմ, որ անհատական ձևով, ոչ եղբայրական գերեզմանի, դրա մասին խոսք չի գնում:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ