«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում հնարավոր է դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։

«Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով և քանի որ առաջիկա շաբաթն արձակուրդային է, հուսամ կհասցնեք բոլորդ այցելել թանգարան։

Այսօրվանից նաև թատերական շաբաթն է մեկնարկում, որին միացել են գրեթե բոլոր թատրոնները՝ հետաքրքիր ծրագրերով՝ դերասանների հետ հանդիպումներով, քննարկումներով, ետնաբեմ այցելություններով։

Ամբողջական ծրագիրը կտեղադրեմ մեկնաբանության մեջ։ Արձակուրդներն անցկացնենք մշակութային կրթությամբ»,- գրել է ԿԳՄՍ նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից 6 ամիս շարունակ արվեստի հազվագյուտ նմուշը ցուցադրվելու է Հայաստանի պատմության թանգարանում։

Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 15 մլն 693 հազար դրամ էր հատկացրել ժամանակավոր ցուցադրության կազմակերպման համար:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան