Այս պահի դրությամբ քաղաքացիական երկու զոհ կա, 30-ից ավելի վիրավոր. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի հարձակման հետևանքվ այս պահին հաստատված երկու քաղաքացիական զոհ կա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Վիրավորների առումով թվերը ճշտվում են, այս պահի դրությամբ՝ 30-ից ավելի, բայց, կարծում եմ, թիվը մեծանալու է», – ասաց նա։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել։

«Այդ բնակավայրերի մեջ ներառյալ բոլոր քաղաքները՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Ասկերանը, Քարվաճառը, Բերձորը, դրա հետևանքով դեռևս մեր փաստահավաք առաքելությունը համապաստախան փաստերը ճշտում է», – ասաց նա։

ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ այս պահի դրությամբ մի քանի հարյուր անշարժ գույքի ու ենթակառուցվածքների վնաս կա՝ ճանապարհներ, գազի խողովակներ, ջրատար խողովակներ, բավականին շատ բնակարաններ։

Related posts

Կհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

Որպես անհետ կորած որոնվող Վահե Ապիկյանը գտնվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում