Այսօր Վիկտոր Համբարձումյանի 115-ամյակն է. Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը

Սեպտեմբերի 18-ը աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս, ԽՍՀՄ-ում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիր, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է:

Ի պատիվ մեծանուն գիտնականի՝ ՀՀ Կառավարության 2009 թ. հունվարի 8-ի որոշմամբ սեպտեմբերի 18-ը Հայաստանում նշվում է որպես Աստղագիտության օր:

Հայ մեծանուն գիտնականը ծնվել է 1908 թ. սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում: Այսօր նա կդառնար 115 տարեկան:

Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։

Աստղերի էվոլյուցիայի վերաբերյալ Համբարձումյանի կատարած հետազոտությունները 1947 թ. հանգեցրին աստղային համակարգերի նոր տեսակի՝ աստղասփյուռների բացահայտմանը։

Վիկտոր Համբարձումյանն աշխարհի 28 Գիտությունների ակադեմիաների և 15 գիտական կազմակերպությունների անդամ էր: Զբաղեցրել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահի (1943-1947), ապա՝ նախագահի պաշտոնը (1947- շ1993), ինչպես նաև Միջազգային աստղագիտական միության նախագահի (1961-1964) և Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահի (1968-1972) պաշտոնները:

Համբարձումյանը նաև երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (1946-1996):

Գիտնականը արժանացել է բազմաթիվ պետական և միջազգային մրցանակների, շքանշանների և մեդալների:

Related posts

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Որպես նախարար՝ Արծվիկ Մինասյանը պարտավոր էր անել մի քայլ. ՀՀ գլխավոր դատախազն արձագանքեց պատգամավորին

ՔԿՀ ծառայողները բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց