Այսօր ժամանակավորապես չի գործելու Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-23։00-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում իրականացվող տեխնիկական աշխատանքների պատճառով ժամանակավորապես չի գործելու Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Վրացական կողմում տեխնիկական աշխատանքների ավարտից հետո սահմանային անցակետը կշարունակի գործել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով։

Related posts

Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար. վարչապետ

Երաժշտությունը բարի է դարձնում մարդկանց. Գագիկ Մալխասյան

Իրանցի 20 բարձրաստիճան զինվորական է զոհվել, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեն