Այսօր Դադիվանքում հարսանիք է տեղի ունեցել

Ինչպես հաղորդում է WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը, մարտակերտցի Իրինա Գաբրիելյանն ու ստեփանակերտցի Արամ Բերդյանը դեկտեմբերի 27-ին պսակադրվել են Քարվաճառի շրջանում գտնվող վանական համալիրում:
«Նորապսակները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին, որ նրանք պաշտպանում են վանական համալիրը և այն բանի համար, որ իրենց բախտ է վիճակվել կատարվածից հետո պսակադրվել այդ սուրբ վայրում»,- ասվում է թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Քարվաճառի շրջանն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել նոյեմբերի 25-ին, իսկ եկեղեցու տարածքում վերահսկողություն են իրականացնում ռուս խաղաղապահները:

Related posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Այսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո

Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ