Այսօրվանից փաստացի դադարեցվում է հացահատիկի գործարքը. Պեսկով

Այսօրվանից՝ հուլիսի 17-ից, փաստացի դադարեցվում է հացահատիկի գործարքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ համաձայնագրի շրջանակներում չեն կատարվել պայմանները, որոնք պնդում էր Ռուսաստանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Փաստացի այսօր իրենց գործողությունը դադարեցրին սևծովյան պայմանագրերը։ Ինչպես արդեն ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահը, ժամկետը լրանում է հուլիսի 17-ին, ցավոք, այս սևծովյան պայմանագրերի Ռուսաստանին վերաբերող մասը մինչ օրս չի կատարվել, ուստի դրա գործողությունը դադարեցվում է։ Երբ պայմանավորվածությունների ռուսական մասը կատարվի, ռուսական կողմը անհապաղ կվերադառնա այս գործարքի իրականացմանը։ Դե ֆակտո, սա է իրավիճակը»,- նշել է Պեսկովը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան արդեն պաշտոնապես տեղեկացրել է Ուկրաինային, Թուրքիային և ՄԱԿ-ին «գործարքի երկարաձգման դեմ առարկության մասին»։ Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը հայտնել է, որ Մինսկում համապատասխան նոտան փոխանցվել է ուկրաինական կողմին։

Related posts

Թուրքիայում շարունակվում են սիրիացի միգրանտներին արտաքսելու պահանջով ցույցերը

Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է