Այսօր՝ ժամը 15.00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

Այսօր՝ ժամը 15.00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:
Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Ստեփանակերտի գազալցակայանները երեկ վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված էր գազամատակարարման մասնակի վերականգնումով:

Related posts

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ