Այն ամենն, ինչ օկուպացված է Ռուսաստանի կողմից, պետք է դեօկուպացվի. Ուկրաինայի նախագահի խորհրդական

Ղրիմ, կամուրջը, սկիզբը: Այս մասին թվիթերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Հիշեցնենք, որ այսօր խոշոր պայթյուն է տեղի ունեցել Ղրիմի կամրջի վրա։

«Այն ամենն, ինչ անօրինական է, պետք է ոչնչացվի, այն ամենն, ինչ գողացված է, պետք է վերադարձվի Ուկրաինային, այն ամենն, ինչ օկուպացված է Ռուսաստանի կողմից, պետք է դեօկուպացվի»,- գրել է Միխայիլ Պոդոլյակը։

Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի՝ բեռնատար գնացքը պայթեցվել է:

Մասամբ փլուզվել է կամրջի երթևեկելի հատվածը, զոհեր և վիրավորներ չկան:

Related posts

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Գյումրին հրաժեշտ տվեց Դոնարա Հարությունյանին