Այլևս ոչ ոք չի փորձի ուժով Սյունիքի միջանցք բացել, հետևաբար, հայ-ադրբեջանական պատերազմ այլևս չի լինի. Սարգսյան

Այլևս ոչ ոք չի փորձի ուժով Սյունիքի միջանցք բացել, հետևաբար, հայ-ադրբեջանական պատերազմ այլևս չի լինի՝ ինչի մասին ես միշտ պնդել եմ ու Փառք Տիրոջը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

««Հանրապետություն» կուսակցությունը միշտ եղել է ԱՄՆ հովանու ներքո և ԱՄՆ երաշխավորությամբ խաղաղության հաստատման ջատագովը, քարոզողը և կողմնակիցը։ Մենք նաև կողմ ենք եղել ԱՄՆ մասնակցությամբ ճանապարհների ապաշրջափակմանը, ինչպես նաև տրանսպորտային, էներգետիկ, լեռնամետալուրգիական և նոր տեխնոլոգիական ոլորտների կոնսորցիումային կառավարմանը։

Սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին՝ այդ մոտեցումներին հասնելու գործընթացում առաջին և չափազանց կարևոր ամրագրումը ստանալու կապակցությամբ»։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

 

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը