«Այդպես էլ մնաց իր ազատ, անկախ Արցախում». Յուրա Սիմոնյանը կռվել է մեկ ամսից ավելի

Սիմոնյաններին բազմաթիվ հերոսապատումներ են հասել որդու մասին. ռազմի դաշտում, երբ անհրաժեշտ էր մի կերպ հասնել այրվող մեքենային, դուրս բերել զինակիցներին կրակի ճիրաններից, Յուրան արագ կողմնորոշվել է, նետվել դեպի այրվող մեքենան եւ հանել վիրավորներին ու զոհերին: Մի ուրիշ անգամ ճկունության շնորհիվ Յուրան հայտնաբերել է թշնամու դիվերսանտին: Բազմաթիվ են հերոսական պատմությունները Յուրայի մասին, որ հաջորդում են մեկը մյուսին: Սակայն ծնողներին որդին ոչինչ չէր պատմում:
24-ամյա Յուրա Մնացականի Սիմոնյանը Շիրակի մարզից էր՝ Աղին բնակավայրից: Հերոսի ընտանիքն Արցախ էր տեղափոխվել 2001 թվականին, ապրում էին արդեն թշնամու հսկողության տակ անցած Վազգենաշեն գյուղում: Յուրան ավարտել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը: Ընտրել էր վարսահարդարի մասնագիտությունը:

Related posts

Ընկերոջը մարմնական վնասվածք պատճառած պատանին ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Այցելեցի նախագահական նստավայր՝ շնորհավորելու Վահագն Խաչատուրյանին. Նիկոլ Փաշինյան