Ամուսնության պետական գրանցումը հնարավոր է անցկացնել Մարզահամերգային համալիրում

Ամուսնության պետական գրանցումը հնարավոր է անցկացնել Մարզահամերգային համալիրում
Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ ամուսնության պետական գրանցման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում անցկացնելու հնարավորություն է ստեղծվել։

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Ամուսնության հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ը և 15։00-18։00-ը ընկած ժամանակահատվածում։

Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ղեկավարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում։

Related posts

Գյումրիում ավտոմեքենա գողացած տղամարդը հայտնաբերվել է

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս․ նախաքննությունն ավարտվել է

Մսուրների առումով ԿԳՄՍ նախարարությունը նոր ծրագիր է սկսում. Ժաննա Անդրեասյան