ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը: Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած երկկողմ հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար հումանիտար հասանելիության ապահովման կարևորությունը: Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը»,- հայտնել է Փրայսը:

Նա ընդգծել է, որ հանդիպմանը Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փնտրում է «ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ Մոսկվայի հետ»:

Related posts

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա

Տանձուտ գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Գառնիում ավտոմեքենա է այրվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն