ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը. վարչապետն ընդունել է Ջեյմս Օ՛Բրայենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենին:

Վարչապետը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի անցկացումը Երևանում և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ-ի հետևողական աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետը նշել է, որ կարևոր է մայիսի 5-ին Բրյուսելում անցկացված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը:

Ջեյմս Օ՛Բրայենը գոհունակությամբ շեշտել է, որ նիստն անցկացվել է արդյունավետ՝ ավելացնելով, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին:

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը:

Related posts

Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ 100-ից ավելի մարդ է մահացել

Ըմբշամարտի ԵԱ. Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք մրցակցին

Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը