ԱՄՆ վարչակազմը զանգվածային ազատումներ է սկսել պետքարտուղարությունում

ԱՄՆ պետքարտուղարությունը սկսել է երկրի տարածքում գործող աշխատակիցների աշխատանքից ազատումը՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող դիվանագիտական կորպուսի աննախադեպ կրճատման մաս: Նշվում է, որ նպատակը դիվանագիտական առաջնահերթությունների վրա կենտրոնանալն է:

Կրճատումներն արդեն ազդել են ԱՄՆ-ում գործող 1107 քաղաքացիական ծառայողի և դիվանագիտական ծառայության 246 աշխատակցի վրա: Անձնակազմի ընդհանուր կրճատումները պետք է կազմեն 3000 մարդ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ պետքարտուղարությունն իր ներկայիս տեսքով ուռճացված և բյուրոկրատացված է։

Related posts

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից