ԱՄՆ Պետդեպից ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կախված է Բաքվից

Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնության գալը ներկայումս կախված է Բաքվից։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թվում է, թե նա պատրաստ է ռիսկի գնալ հանուն խաղաղության»,- ասել է ամերիկացի դիվանագետը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ։

«Իրական հարցն այն է, թե արդյո՞ք նախագահ Ալիևը պատրաստ է անել նույնը։ Նա ասել է, որ պատրաստ է», – հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պաշտոնյան:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան