ԱՄՆ-ում կամրջի վրա հրդեհվել է մետրոյի գնացքը՝ 200 ուղևորով

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի արվարձանում Միստիկ գետի կամրջի վրայով անցնելիս մետրոյի շարժակազմում հրդեհ է բռնկվել: Ուղևորներն աղետից փրկվելու համար ստիպված են եղել շարժակազմի պատուհաններից նետվել գետը, բարեբախտաբար, զոհեր չկան, հայտնում է The New York Times-ը։

Հրդեհի պատճառն այն է, որ վագոններից մեկից մետաղական շերտ է պոկվել  և բախվել ռելսին, որտեղով էլեկտրական հոսանք էր անցնում, ինչից էլ հրդեհ է բռնկվել։

Massachusetts Bay Transportation-ի գլխավոր տնօրեն Սթիվ Պոֆտակն արդեն ներողություն է խնդրել գնացքում գտնվող 200 ուղևորից։ Նա հրդեհն անվանել է «սարսափելի միջադեպ», որը բնորոշ չէ ընկերությանը։

 

Related posts

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին