ԱՄՆ-ում առատ ձյան պատճառով կան զոհեր և տուժածներ

Միացյալ Նահանգների մի շարք շրջաններում ուժեղ ձյուն է տեղացել, ճանապարհներին վատ տեսանելիության պատճառով ավելացել են վթարները, կան զոհեր: Նյու Յորքում տները և մեքենաները թաղվել են ձյան տակ՝ հայտնում է Reuters գործակալությունը:

Որոշ կամուրջներով երթևեկությունը դադարեցվել է, խաթարվել է օդանավակայանների աշխատանքը, գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները կվատթարանան: Ուժեղ քամիներն էլ ավելի են սրում իրավիճակը:

Related posts

Անօդաչու սարքի միջոցով քրեակատարողական հիմնարկի տարածք է ներնետվել բջջային հեռախոս

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչի է ոչնչացրել. նա պատրաստվում էր կամուրջ պայթեցնել Սարատովի մարզում․ տեսանյութ