ԱՄՆ-ն միշտ կլինի ՆԱՏՕ-ի կողքին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն երբեք ՆԱՏՕ-ն չի թողնի միայնակ դիմակայելու արտաքին սպառնալիքներին։

«Ռուսաստանն ու Չինաստանը չեն վախենա ՆԱՏՕ-ից, եթե ԱՄՆ-ն այնտեղ չլինի։ Ես կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն կգա մեզ օգնության, եթե մենք իսկապես նրանց կարիքն ունենանք: Բայց մենք միշտ գործելուենք հանուն ՆԱՏՕ-ի, նույնիսկ եթե այն չգործի հանուն մեզ»,- գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։

Թրամփը նաև հայտարարել է, որ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում վերակառուցել է ԱՄՆ զինված ուժերը և շարունակում է այդ գործընթացը։ Նա հավելել է, որ համոզել է դաշինքի երկրներին ավելացնել պաշտպանության ծախսերը տարեկան ՀՆԱ-ի 2%-ից մինչև 5%։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է պաշտպանական նպատակներով, և նշել, որ «մյուս կողմերը պետք է իրենք որոշեն, թե Վենեսուելայում ռազմական գործողություններն ինչ են նշանակում Գրենլանդիայի հարցի համար»։

Ի պատասխան՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները կարող են ավարտվել ՆԱՏՕ-ի փլուզմամբ:

Related posts

Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ

Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը

2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները